«Երեխան մարդ է և ընկեր»



«Մարդու ամենակարևոր հանդիպումները երեխաների հետ հանդիպումներն են»,-մանկավարժ Յանուշ Կորչակի այս համոզմունքին է Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի բակալավրիատի ուսանող Միշա Թադևոսյանը «Երեխան մարդ է և ընկեր» թեմայով քարոզ-մրցույթին:




Վերջինս հաղթող ճանաչվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ձեռնարկում, որին մասնակցում էին Սկզբնական կրթության և Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետների ուսանողները: Ապագա մանկավարժները ներկայացրին երեխաների հետ շփվելու, նրանց դաստիարակելու, ճանաչելու վերաբերյալ զեկույցներ, իրենց համոզմունքները՝ գիտակցելու՝ երեխան մարդ է՝ իր սկզբունքներով, հետաքրքրություններով, պահանջմունքներով, և նաև ընկեր՝ ուսուցման գործընթացում ևս: «Մենք շատ բան ունենք սովորելու նրանցից: Փոքրիկների յուրաքանչյուր հարց այնքան հետաքրքիր է, յուրովի և գրավիչ, որ չմտնել նրանց ներաշխարհ՝ անհնար է.նրանց մտածողությունը չընկալել չի լինի»,-շարունակեցին ուսանողներն ու ընդգծեցին՝ մանկությունը կյանքի լավագույն շրջանն է, երեխան` մարդկային կերպարի լավագույն տեսակը: Պետք է ընդունել երեխայի սխալվելու իրավունքը՝ փաստը, որ մենք չափահաս ենք, չի նշանակում, որ կատարյալ ենք. տարիներ առաջ մենք նույնպես երեխա էինք: Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը կարևորեց օրը հենց այս ձևաչափով նշելու ուսանողների նախաձեռնությունը՝ նկատելով, որ հնչեցրած քարոզներն ուղղված են հատկապես երիտասարդ ուսուցիչներին, որոնք հիմնական հրավիրված հյուրերն էին: Մանկավարժական գիտությունների դոկտորը նկատեց, որ ասօրվա քարոզները հաջորդ ուսումնական տարում «Մանկավարժական մարդաբանություն» առարկայի շրջանականերում ուսանողների համար կլինեն քննարկման ուսումնաամեթոդական նյութ.«Մեր ուսանողները, որոնցից մի մասը սեպտեմբերին կլինեն արդեն ձեր կոլեգաները, ցանկանում են իրենց գաղափարներով կիսվել ձեզ հետ: Քարոզի թեման շատ կարևոր է և արդիական.ցավոք, մեր հասարակության մեջ դեռևս ձևավորված չէ երեխաների հանդեպ լիարժեք մշակույթ, արմատավորված չէ նրանց բարձրաժեքության գաղափարը: Մի շարք դպրոցներում դեռևս իշխում են ուսուցիչները, նրանց հարաբերությունները գործընկերային և համագործակցային չեն»: «Երեխան մարդ է և ընկեր» թեմայով քարոզ-մրցույթի հանձնաժողովը ընտրեց գնահատման չափանիշներով՝ բովանդակության համապաասխանությունը թեմային, հռետորական արվեստ, լսարանը հուզելու կարողություն, արտաքին տեսք: 3-րդ տեղը ժյուրիի որոշմամբ զբաղեցրեց Մանկավարժության և սոցիոլոգիայի 2-րդ կուրսի մագիստրոս Արուսյակ Գևորգյանը, 2-րդում ՝ Մանկավարժության և հոգեբանության /նախադպրոցական/ 3-րդ կուրսի ուսանող Քնարիկ Նիկողոսյանն էր, իսկ մրցույթի հաղթող ճանաչվեց և 1-ին տեղը զբաղեցրեց Սոցիալական մանկավարժության 3-րդ կուրսի ուսանող Միշա Թադևոսյանը: Ժյուրիի նախագահ, պրոռկետոր Սրբուհի Գևորգյանը ներկայացրեց նաև 3 անվանակարգերի հաղթողներին, որոնց ընտրել էին հրավիրված ուսուցիչները.«Ունկնդիների համակրանք»-ի հաղթող ճանաչվեց Սոցիալական մանկավարժության բակավարիատի 1-ին կուրսի ուսանող Անի Ստեփանյանը, «Ամենալավ հռետոր» նույն բաժնի մագիստրոս Ելենա Խաչատրյանը, «Ամենահուզիչ քարոզ»-ի հաղթողը Միշա Թադևոսյանն էր: Պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը կարևորեց որ հոգեբանա-մանկավարժական համատեքստում ուսանողները փորձեցին անդրադառնալ այն հիմնական քարոզչական դրույթներին, որոնք տարիների ընթացքում փոխանցել են իրենց ավագ ընկերները՝ դասախոսները: Ժյուրի կազմում ընդգրկված մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանն էլ գովելի համարեց թեմայի վերաբերյալ ուսանողների ակտիվ դիրքորոշումն ու զեկույցները պատրաստելու ընթացքում ծավալած աշխատանքը: Նա խորհուրդ տվեց լինել առավել ինքնուրույն և մշակել սեփական դրույթները: Ձեռնարկի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկավ Սկզբնական կրթության ֆակուլտետի երգչախումբը: Քարոզ-մրցույթի ժամանակ տեղի ունեցավ քառօրյա պատերազմում զոհված զինվորներին նվիված երգի պրեմիերա. խոսքերի հեղինակը Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Գալստյանը, իսկ երաժշտության հեղինակը՝ նրա որդին՝ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանող Վարդան Գալստյանը: