«ՀԱՊՀ ՌԵԿՏՈՐԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՊՐՆ. Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ»



Ս.թ հունիսի 2-ին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը ընդունեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ պրն. Հ. Հարությունյանին:






Հանդիպման ընթացքում քննարկվել են վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության բնագավառում ՀԱՊՀ -ի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության միջև հնարավոր համագործակցության խնդիրները:
Ձեռք է բերվել հետևյալ պայմանավորվածությունը՝ Մասնավորապես ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը կցուցաբերի անհրաժեշտ աջակցություն ՀԱՊՀ-ում «էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ և էներգետիկական մենեջմենթ» բակալավրական մասնագիտության վերաբացման հարցում՝ նկատի ունենալով աշխատաշուկայի պահանջմունքը: Նպատակահարմար է գտնվել դիտարկել վերականգնվող էներգետիկայի գծով մագիստրոսական, կրթական ծրագրով ընդունելության կազմակերպման հարցը:
Դիտարկել «Վերականգնվող էներգետիկա» հիմնադրամի միջոցների հաշվին ՀԱՊՀ-ում համապատասխան լաբորատորիայի ստեղծման հնարավորությունը: Ձեռնարկել ՀԱՊՀ մասնաշենքերի հարթ տանիքների վրա ֆոտովոլտային արևային կայանների տեղադրման հնարավորության ուսումնասիրություն և առաջարկի ձևավորում: