«Ռուսական հիստերիկ պայքարն ընդդեմ արձանների»



Վերջերս հանրապետության հրապարակին կից տարածքում բացվեց Գարեգին Տեր-Հարությունյանի, կամ առավել հայտնի՝ Գարեգին Նժդեհի արձանը:




Հայ զորավարի արձանի տեղադրելուն անմիջապես հետևեցին թեր և դեմ կարծիքներըը, ինչը նորմալ երևույթ է, և մի մասը գտնում էր,. Որ արձանը չի արտացոլում Նժդեհի կարպարը ողջ խորությամբ, մի մասը գոհ էր, մեկ այլ մաս՝ անտարբեր: Այս ամենը բնական էր, քանի որ տարակարծությունը հասարակությանը բնորոշ գծերից մեկն է: Բայց այս թեմ,ային գուցե և չանդրադառնայինք, եթե չլիներ ռուսական կողմի արձագանքը այս ամենին, ինչը չափից ավելի բռնկուն էր, քան սովորաբար լինում է հարևան երկրում տեղադրվող արձանների վերաբերյալ, եթե իհարկե այդ արձանը չի մարմնավորում համաշխարհային հանցագործի: Այս դեպքում ռուսական արձանքը չի կարելի բնորոշել մեղմ բառով, քանզի այն իրապես շատ հեռու էր մեղմ լինելու: Ռուսների իհարկե ոչ այնքան արձանի արտաքին տեսքն է անհանգստացնում, թեև ոչ հաջող տեսքը անշուշտ նոր չարախոսությունների տեղիք կտար, որքան հենց արձանի տեղադրումը: Ռուսական լրատվամիջողները միանգամից նեղացած հայտարարություններ տարածեցին, թե չեն հասկանում ֆաշիստական գեներալի արձանի տեղադրման անհրաժեշտությունը, և նաև այն, որ Հայստանը, լինելով նախկին ԽՍՀՄ պետություն, մի երկիր, որը խիզախորեն պայքարել էր ֆաշիստների դեմ, հիմա ինքն է երրորդ ռեյխի գեներալի արձան կանգնեցնում, և դա դեռ բավական չէ, ավելին խոնարհվում է այդ արձանի առջև՝ որպես ազգաին հերոսի: Նմանապես. Ռուսները նենգորեն ակնարկում էին հայերի այդքան կարճ հիշողություն ունենալու մասին և հենց այդ էր, որ ևս մեկ առիթ տվեոց հիասթափվելու մեր, այսպես կոչված ռազմական դաշնակցի անգրագետ պահվածքից: Քանի, որ ռուսները ակնարկեցին մեր կարճ հիշողության մասին, ապա ես էլ հիշեցնեմ իրենց հչիշողության վերաբերյալ մի քանի ցավոտ դրվագներ, որոնց մասին ռուսները ցանկանում են մոռանալ: Ամենից առաջ այն, որ ռուսներևը չեն կարողանում բացատրել , թե ինչու են այպես վրդովվել: Անընդհատ շեշտելով ֆաշիստ գեներալ տերմինը և ցնդաբանորեն վերլուծելով նժդեհյան գաղափարախոսությունը, նրանք նշում են, որ զարմացած են այս անհասկանալի քայլից: Դե եթե նրանց համար զարմանալի է, որ ժողովուրդը արժևորում է իր հերոսներին ու պատվում նրանց, ապա այս առումով ինչ-որ բան ասելն արդեն իսկ դառնում է անիմաստ: Բայց այն, որ ռուսները ակամա դառնում են ԽՍՀՄ գաղափարական ժառանգ իրենց այս հայտարարությումբ,. Մի պետության, որը իրենց կողմից էր հենց բանտր հռչակվել, ապա կարելի է կարծել, որ ֆաշիստներին հաղթած ռուսները, ինչպես անընդհատ սիրում են կրկնել՝ արհամարելով մյուս ժողովուրդների դերը այդ հարցում, դեռևս ինչ-որ բան չեն ստացել և առիթ են փնտրեւմ նորից պարտության մատնելու նախկին թշնամուն՝ հարձակվելով արձանների վրա: Նույն հենց Գերմանիան, որը դարձել էր ֆաշիստական երկների առաջնորդ ցուցաբերեց պատշած զսպվածություն և չմեղադրեց ՀՀ-ին՝ հավանաբար լավ գիտենալով, որ ուրիշի գործերին այդպես գռեհիկ կերպով միջամտելը չի հանդիսանում դեմոկրատիայի և ժողովրդավարության ցուցիչ, ինչի անունով են այժմ ռուսները հանդես գալիս: Ցավելով պիտի նշեմ, որ ռուսները, որոնք այդքան բարկացած են Նժդեհի արձանի կապակցությամբ և անընդհանտ խոսում են Նժդեհի՝ ֆաշիստ լինելու մասին, կամ չգիտեն, կամ էլ մոռացել են առաջին հերթին մի բան: Մի փոքրիկ փաստ՝ առաջին հայացքից ոչ ակնառու, բայց մի բան, որը լիովին բացատրում է ռուսական այս հանկարծակի խուճապը: Բանն այն է, որ Նժդեհը, ձերբակալվելուց հետո մեղադրվեց ոչ թե երրորդ ռեյխում կատարած գործունեությանկամ, այլ բաների, այլ ոչ ավել, ոչ պակաս 1918-20 թթ խորհրդային բանակին դիմագրաված լինելու համար: Ահա հենց այստեղ է ողջ տգեղությունը ռուսական վարմունքի: Ռուսները իրականում թքած որնենա բոլոր արձանների վրա՝ անկախ նրանից Հիտլերինն է թե Նապոլեոնի, այլ մի կերպարի, որը հանդգնել է, ոչ միայն դեմ կանգնել, այլև հաղթել ռուսներին ՝ ի դեմս կարմիր բանակի, որը ցանկանում էր Զանգեզուրի հետ վարվել նուն կերպ՝ ինչպես Սուրմալուի, Նախիջևանի, Արցախի հետ: Հենց այս է որ ռուսները չեն կարողանում կուլ տալ: Նախ Արցախում անհաջող էքսպանսիա, հիմա էլ Նդեհի արձան, դրան գումարած պատժամիջոցներ ու սեփական անբան ու ոչ պակաս ֆաշիստ երիտասարդություն, քան գերմանացիներինն էր կամ իտալացիները մի ժամանակ, այս ամենը լցրել է ռուսական համբերությունը և ռուսները ցանկանում են իրենց մաղձը թաձել մեր վրա՝ իբրև թե ժողովրդավարության ու մարդկության անունից: Իսկ եթե հետևենք ռուսական տրամաբանությանը, ապա մենք էլ գուցե սկսենք բողոքել դեռևսա կանգուն Լենինի ու Ստալինի, փառաբանված ռուս գեներալների ու ցարերի արձանների դեմ, որոնք մեր հողերը նվիրեցին մեր թշնամուն, որը ազատագրել էինք մեր արյունով: Այնպես, որ ռուսները եթե ցանկանում են ինչ որ մեկին մեղադրել ինչ-ինչ բարոյական հարցերում ապա ավելի լավ կլինի հիշեն սեփական հերոսների կատարած ստորությունները եղբայրական ժողովրդի հանդեպ, որը նրանց ընդունեց եղբայրաբար ու ոչինչ չստացավ հիասթափությունից բացի: Եվ վերջապես ռուսները լավ կանեն ամեն ինչց բացի մի քիչ է՝լ քաղաքավարություն դրդևորեն և հասկանան, որ արձան դնելը դա տվյալ պետության ու ժողովրդի գործն է՝, լինի դա գեներալի, լինի՝ այլմոլորակայինի: Իսկ եթե դա ռուսներին չի գոհացնում, ապա թող նրանք խնդիրները իրենց մեջ փնտրեն, վերջիվերջո ռազմական համաձայնագրի ու դաշնակցային պարտավորությունների մեջ չի մտնում գործընկերոջը լավ տրամադրություն պարգևելը: