«Մեկնարկել է Հայաստանի համապետական ուսանողական առաջին խորհրդաժողովը»



Նոյեմբերի 25-ին Ծաղկաձորում մեկնարկել է Հայաստանի համապետական ուսանողական 1-ին խորհրդաժողովը, որին մասնակցում են ՀՀ առավել քան մեկ ու կես տասնյակ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների, ուսանողական գիտական ընկերությունների, կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչներ:



Նոյեմբերի 25-ին Ծաղկաձորում մեկնարկել է Հայաստանի համապետական ուսանողական 1-ին խորհրդաժողովը, որին մասնակցում են ՀՀ առավել քան մեկ ու կես տասնյակ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների, ուսանողական գիտական ընկերությունների, կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչներ: ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության, «Ուսանողի ձայն» ԵՀԿ-ի նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող եռօրյա միջոցառման ընթացքում ուսանողները քննարկելու են ուսանողության և կրթական համակարգի առջև ծառացած հիմնական խնդիրներն ու դժվարությունները, բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքով փոփոխությունների նախագիծը, բուհ-աշխատաշուկա փոխհարաբերությունները, մագիստրական և հետբուհական կրթությանն առնչվող հիմնահարցեր: Խորհրդաժողովը կավարտվի նոյեմբերի 27-ին Համապետական ուսանողական հռչակագրի հրապարակումով, որը կհանձնվի ՀՀ ԿԳՆ: http://www.yerkir.am/news/view/117916.html