ԱրցախԳլխավորԼուրՀայաստանս

Արցախի հանրային հեռուստատեսությունը վերսկսում է աշխատանքը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Արցախի հանրային հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը, թեև փոքր կազմով, բայց չափազանց կարևոր դերակատարությամբ, հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և վերահրապարակել հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը։

Տեսանյութում ասվում է, որ հեռուստաընկերությունն այսօր չունի տեխնիկական հագեցվածություն, տաղավարներ, բայց ունի կամք ու նվիրում ամեն ինչ նորից սկսելու համար։

Արցախի հանրային հեռուստաընկերության լրագրողները միասնական ուժերով ստեղծել են «10–րդ նահանգ» լրագրողական հասարակական կազմակերպությունը, որի առաջին ծրագիրն Արցախ TV-ն է լինելու։

Այն գործունեությունը կծավալի առայժմ միայն սոցցանցերում։