ԳլխավորԼուր

Երևանի Թումանյանի անվան զբոսայգում բալետային փառատոն կանցկացվի. ՏԵՍԱՆՅՈւԹ

Բալետ, անոնս

Հունիսի 2-ից 5-ը Թումանյանի անվան զբոսայգում կանցկացվի Երևանի բալետային փառատոնը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Բացօթյա բալետային փառատոնի ընթացքում հանդես կգան Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը, Թբիլիսիի Զ.Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնը և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը «Գալա բալետ» ծրագրով հանդես կգա հունիսի 2-ին և 3-ին, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը` հունիսի 4-ին («Կարապի լիճը»), իսկ Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնը` հունիսի 5-ին։

Ներկայացումների սկիզբը՝ 20:00: Մուտքն ազատ է: