ԳլխավորԼուր

Բազկամարտիկ Աշոտ Ադամյանը հաղթել է թուրք մրցակցին և 9-րդ անգամ հռչակվել Եվրոպայի չեմպիոն

Աշոտ Ադամյան

Աշխարհի գավաթի կրկնակի հաղթող, սպորտի միջազգային վարպետ Աշոտ Ադամյանը հաղթել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող բազկամարտի Եվրոպայի առաջնությունում։

Հայաստանը ներկայացնող 30-ամյա մարզիկը պարտության է մատնել թուրք մրցակցին և 9-րդ անգամ հռչակվել Եվրոպայի չեմպիոն։ Մրցակիցը բավարարվել է արծաթե մեդալով։

Երրորդ տեղը գրավել է Ուկրաինայի ներկայացուցիչ Բուրկա Միկոլան։

Հիշեցնենք, որ Աշոտ Ադամյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև նախորդ տարի։