ԳլխավորԼուր

Դիմորդների թիվն այս տարի աճել է. ո՞ր մասնագիտություններն են ամենապահանջվածը

Դիմորդ, քննություն

Մայիսի 10-ին ավարտվել է 2023-2024 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2024 թվականի բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը։

Գնահատման ու թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը Usanogh.am-ին հայտնել է, որ 2024-ի երկրորդ փուլում հայտագրվել է 14 696 դիմորդ: 2023-ին այդ թիվը 13 951 է եղել:

Նրանց մի մասը հայտագրել է 1, մի մասը՝ 1-ից ավելի քննությու, մի մասն էլ պահպանել է հունվարի քննության գնահատականը։

2024-ի հունվարին 9670 հայտագրված է եղել՝ 2023-ի նույն ժամանակաշրջանի 6856-ի դիմաց:

ՀՊՏՀ կայքից էլ տեղեկանում ենք, թե որ մասնագիտություններն են այս տարի ամենապահանջվածը.

  • ԵՊԲՀ «Բուժական գործ»-691,
  • ՀՊՏՀ «Տնտեսագիտություն»-329,
  • ՀՊՏՀ «Կառավարում»-326,
  • ՀՊՏՀ «Ֆինանսներ»-326,
  • ՃՇԱՀ «Ճարտարապետություն» -326,
  • ՀՊՏՀ «Հաշվապահական հաշվառում և հարկում»-325,
  • ԵՊԲՀ «Ստոմատոլոգիա»-319,
  • ԵՊՀ «Իրավագիտություն»-291,
  • ՀՊՏՀ «Շուկայագիտություն (մարքեթինգ)»-272,
  • ԵՊՀ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»-250: