ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց. հայտարարություն

ԵՊՀ

Ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցներում տարածվում է տեղեկատվություն, թե իբր ԵՊՀ 50-ից ավելի դասախոսներ միացել են անհասկանալի ինչ-որ հայտարարության, ինչը չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ԵՊՀ-ից։

«Չնայած հանգամանքին, որ քաղաքական մի շարք ուժեր և անհատներ, նենգափոխելով ու խեղաթյուրելով իրականությունը, փորձում են Երևանի պետական համալսարանին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, վստահեցնում ենք՝ ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց։

Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ԵՊՀ դասախոս Միքայել Մալխասյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր հրապարակել  Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի սկսած շարժմանն աջակցելու ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջելու մասին։ Հայտարարությանն այս պահին միացել են 57 դասախոս ու գիտնական։