ԳլխավորԼուր

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունների նախնական արդյունքները (2024 թ.)

«Հայոց լեզու և հայ գրականություն»

Հունիսի 11-ին մեկնարկել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները. հունիսի 21-ին դիմորդները քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։

ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը ներկայացրել է նախնական արդյունքները։

«Հայոց լեզու և հայ գրականություն»

Հայտագրվել է 4418, մասնակցել է 4210 դիմորդ (2023-ի առաջին փուլում՝ 1968, երկրորդ փուլում՝ 4193, 2024-ի առաջին փուլում՝ 3211)

Միջին միավորն է 12,09 (2023-ի առաջին փուլում՝ 10,84, երկրորդ փուլում՝ 12,23, 2024-ի առաջին փուլում՝ 11,09)

7.5-ից ցածր միավոր ստացածներ 661 մարդ կամ 15,7 տոկոս (2023-ի առաջին փուլում՝ 458 կամ 23,3 տոկոս, երկրորդ փուլում՝ 621 կամ 14,8 տոկոս, 2024-ի առաջին փուլում՝ 589 կամ 18,3 տոկոս)

18-20 միավոր են ստացել 506 մարդ կամ 12 տոկոս (2023-ի առաջին փուլում՝ 108 կամ 5,5 տոկոս, երկրորդ փուլում՝ 528 կամ 12,6 տոկոս, 2024-ի առաջին փուլում՝ 183 կամ 5,7 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 182, 19-19.75՝ 149, 20՝ 38 դիմորդ։

Հունիսի 21-ի գնահատականները հրապարակվել են հունիսի 26-ին, բողոքարկման օրը 27-ն էր: Դիմումները քննարկվելու են բողոքարկման հանձնաժողովի նիստում, այս փուլի ավարտից հետո:

Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ  փուլի միասնական քննությունները անցկացվել են հունիսի 11-ից 28-ը։