ԳլխավորԼուր

Վաղը դիմորդները քննություն կհանձնեն «Հայոց պատմություն» ու «Ֆիզիկա» առարկաներից

Դիմորդները քննություն են հանձնում

Վաղը՝ հունիսի 28-ին, բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի վերջին օրն է։

Հայտագրվել է 2416 դիմորդ: Նրանցից 1320-ը «Հայոց պատմություն» է հայտագրել, 1096-ը՝ «Ֆիզիկա»: Քննական կենտրոնները 24-ն են, 17-ը՝ մարզերում, 7-ը՝ Երևանում:

ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը ներկայացրել է մայրաքաղաքի քննական կենտրոնները՝ հասցեներով, դիմորդների թվով՝ ըստ հանձնվող առարկաների:

  • Թիվ 11 հիմնական դպրոց, ՀԱԹ, Բ2, «Հայոց պատմություն», 140 դիմորդ;
  • թիվ62 ավագ դպրոց, Նոր Նորք, Նանսենի 6, «Ֆիզիկա», 120 դիմորդ;
  • թիվ 189 ավագ դպրոց, Դավիթաշեն, 1-ին թաղամաս, «Հայոց պատմություն», 140 դիմորդ;
  • թիվ 190 ավագ դպրոց, ՀԱԹ, Բ2, «Հայոց պատմություն», 140 հոգի;
  • թիվ 170 ավագ դպրոց, Ավան, Թումանյան 3, «Ֆիզիկա», 120 դիմորդ;
  • թիվ 155 հիմնական դպրոց, Աջափնյակ, Բաշինջաղյան 2-րդ նրբանցք, «Ֆիզիկա» 131 դիմորդ
  • թիվ 57 հիմնական դպրոց, Կենտրոն, Վրացյան 75, «Ֆիզիկա», 80 դիմորդ: