ԳլխավորԼուր

Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Յուրիկ Մխիթարյանն ու Ալեքս Մարգարյանը՝ փոխչեմպիոններ

Մարատ Աճեմյան

Մինչև 17 տարեկան հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը եզրափակիչում  10։0 հաշվով առավելության հասավ Ռուսաստանը ներակայցնող Ալսանբեկ Կոստոևի նկատմամբ ու դարձավ չեմպիոն։

Յուրիկ Մխիթարյանն էլ 51կգ քաշային կարգի եզրափակիչում պարտվեց ադրբեջանցի Թուրան Դաշդամիրովին և դարձավ արծաթե մեդալակիր։

Ալեքս Մարգարյանը (60 կգ) եզրափակիչում նույնպես պարտվեց ադրբեջանցի Այհան Ջավադովին ու  դարձավ արծաթե մեդալակիր։