ԳլխավորԼուր

«Մաթեմատիկա» առարկայի քննությունների նախնական արդյունքները (2024 թ.)

Հունիսի 11-ին մեկնարկել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները. հունիսի 18-ին դիմորդները քննություն են հանձնել «Մաթեմատիկա» առարկայից։

ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը ներկայացրել է նախնական արդյունքները։

«Մաթեմատիկա»

Հայտագրվել է 4972, մասնակցել է 4766 դիմորդ (2023-ի առաջին փուլում՝ 2884, երկրորդ փուլում՝ 4847, 2024-ի առաջին փուլում՝ 4100)

Միջին միավորն է 11,14 (2023-ի առաջին փուլում՝ 10,46, երկրորդ փուլում՝ 11,43, 2024-ի առաջին փուլում՝ 10,51)

7.5-ից ցածր միավոր ստացածներ 863 մարդ կամ 18,1 տոկոս (2023-ի առաջին փուլում՝ 792 կամ 27,5 տոկոս, երկրորդ փուլում՝ 874 կամ 18 տոկոս, 2024-ի առաջին փուլում՝ 1023 կամ 24,95 տոկոս)

18-20 միավոր են ստացել 369 մարդ կամ 7,7  տոկոս (2023-ի առաջին փուլում՝ 215 կամ 7,5 տոկոս, երկրորդ փուլում՝ 478 կամ 9,9 տոկոս, 2024-ի առաջին փուլում՝ 269 կամ 6,6 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 182, 19-19.75՝ 149, 20՝ 38 դիմորդ։

Հունիսի 18-ի գնահատականները հրապարակվել են հունիսի 23-ին, բողոքարկման օրը 24-ն էր: Դիմումները քննարկվելու են բողոքարկման հանձնաժողովի նիստում, այս փուլի ավարտից հետո:

Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ  փուլի միասնական քննությունները անցկացվում են հունիսի 11-ից 28-ը։