ԳլխավորԼուր

«Օտար լեզուներ». քննությունների նախնական արդյունքները (2024 թ.)

Անգլերեն լեզվի դասասենյակ

Հունիսի 11-ին մեկնարկել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները. հունիսի 14-ին դիմորդները քննություն են հանձնել «Օտար լեզուներ»-ից։

ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը ներկայացրել է նախնական արդյունքները։

«Անգլերեն»

Հայտագրվել է 5536, մասնակցել է 5362 դիմորդ (2023-ի առաջին փուլում՝ 3080, երկրորդ փուլում՝ 5370, 2024-ի առաջին փուլում՝ 4983)

Միջին միավորն է 11,94 (2023-ի առաջին փուլում՝ 12,87, երկրորդ փուլում՝ 13,25, 2024-ի առաջին փուլում՝ 12,85)

7.5-ից ցածր միավոր ստացածներ 1004 մարդ կամ 18,7 տոկոս (2023-ի առաջին փուլում՝ 485 կամ 15,7 տոկոս, երկրորդ փուլում՝ 643 կամ 12 տոկոս, 2024-ի առաջին փուլում՝ 842 կամ 16,9 տոկոս)

18-20 միավոր են ստացել 464 մարդ կամ 8,7  տոկոս (2023-ի առաջին փուլում՝ 520  կամ 16,9 տոկոս, երկրորդ փուլում՝ 880 կամ 16,4 տոկոս, 2024-ի առաջին փուլում՝ 872 կամ 17,5 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 308, 19-19.75՝ 154, 20՝ 2 դիմորդ։

«Գերմաներեն»

Հայտագրվել է 47, մասնակցել է 46 դիմորդ (2023-ի առաջին փուլում՝ 26, երկրորդ փուլում՝ 55, 2024-ի առաջին փուլում՝ 30)

Միջին միավորն է 13,73 (2023-ի առաջին փուլում՝ 12,13, երկրորդ փուլում՝ 13,74, 2024-ի առաջին փուլում՝ 13,84)

7.5-ից ցածր միավոր ստացածներ 4 մարդ կամ 8,7 տոկոս (2023-ի առաջին փուլում՝ 2 կամ 7,7 տոկոս, երկրորդ փուլում՝ 3 կամ 5,5 տոկոս, 2024-ի առաջին փուլում՝ 4 կամ 13,3 տոկոս)

18-20 միավոր են ստացել 8 մարդ կամ 17,4 տոկոս (2023-ի առաջին փուլում՝ 2  կամ 7,7 տոկոս, երկրորդ փուլում՝ 7 կամ 12,7 տոկոս, 2024-ի առաջին փուլում՝ 2 կամ 6,7 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 5, 19-19.75՝ 3, 20՝ 0 դիմորդ։

«Ֆրանսերեն»

Հայտագրվել է 39, մասնակցել է 35 դիմորդ (2023-ի առաջին փուլում՝ 16, երկրորդ փուլում՝ 38, 2024-ի առաջին փուլում՝ 35)

Միջին միավորն է 12,46 (2023-ի առաջին փուլում՝ 14,89, երկրորդ փուլում՝ 12,74, 2024-ի առաջին փուլում՝ 12,19)

7.5-ից ցածր միավոր ստացածներ 4 մարդ կամ 11,4 տոկոս (2023-ի առաջին փուլում մասնակից չի եղել, երկրորդ փուլում՝ 4 կամ 10,5 տոկոս, 2024-ի առաջին փուլում՝ 5 կամ 16,1 տոկոս)

18-20 միավոր են ստացել 6 մարդ կամ 17,1 տոկոս (2023-ի առաջին փուլում՝ 2  կամ 12,5 տոկոս, երկրորդ փուլում՝ 6 կամ 15,8 տոկոս, 2024-ի առաջին փուլում՝ 4 կամ 12,9 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 3, 19-19.75՝ 3, 20՝ 0 դիմորդ։

«Իսպաներեն»

Հայտագրվել է 2, մասնակցել է 2 դիմորդ

Միջին միավորն է 10,63

7.5-ից ցածր միավոր ստացել է 1 մարդ

18-20 միավոր (19-19.75) է ստացել 1 մարդ

Հունիսի 14-ի գնահատականները հրապարակվել են հունիսի 19-ին, բողոքարկման օրը 20-ն էր: Դիմումները քննարկվելու են բողոքարկման հանձնաժողովի նիստում, այս փուլի ավարտից հետո:

Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ  փուլի միասնական քննությունները անցկացվում են հունիսի 11-ից 28-ը։