ԳլխավորԼուր

Երևանի պարարվեստի պետական քոլեջում բացվել է Վիլեն Գալստյանի անվան պարարվեստի թատրոնը

Մինկուսի «Պախիտա» բալետի առաջնախաղը Երևանի պարարվեստի պետական քոլեջում

Երևանի պարարվեստի պետական քոլեջում բացվել է Վիլեն Գալստյանի անվան պարարվեստի թատրոնը։ Վերանորոգված դահլիճի բեմում ներկայացվել է Մինկուսի «Պախիտա» բալետի առաջնախաղը քոլեջի սաների կատարմամբ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառման շրջանակում ցուցադրվել է նաև Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր, պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի կյանքի և ստեղծագործական ուղու մասին պատմող ֆիլմ:

Ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու քոլեջի կառավարման խորհրդի նախագահ, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը: