ԳլխավորԼուր

Սեյրան Կիրակոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Սեյրան Կիրակոսյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության 110 կգ քաշային կարգում Սեյրան Կիրակոսյանը եզրափակիչում 0։5 հաշվով պարտվեց ուկրաինացի Իվան Յանկովսկուն ու դարձավ արծաթե մեդալակիր։

Նարեկ Գրիգորյանը (65 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր` վճռորոշ գոտեմարտում 6:0 հաշվով հաղթելով սերբ ըմբիշին։

Վաղը Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտերից երեքում հանդես են գալու Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները։

Ոսկե մեդալի համար պայքարելու են Յուրիկ Մխիթարյանը(51կգ), Ալեքս Մարգարյանը (60կգ) և Մարատ Աճեմյանը (45կգ)։