ԳլխավորԼուր

Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն

ՀՀ շախմատի հավաքականը (Մ18)

Հունաստանի Հռոդոս կղզում ավարտվեց Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնությունը, Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը դարձավ փոխչեմպիոն։

Վերջին տուրից առաջ Հայաստանը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում էր երկրորդ տեղը։

Վերջին տուրում մեր երիտասարդները հաղթանակի հասան Ավստրիան ներկայացնող շախմատիստների նկատմամբ, բայց մրցաշարին աղյուսակում առաջ գնալ չհաջողվեց, քանի որ հաղթանակ տոնեց նաև առաջատարը՝ Իսրայելի հավաքականը։

Ի դեպ, Իսրայելի թիմը առաջնության ընթացքում պարտվել է միայն Հայաստանի թիմին։

Մեր թիմում Էմին Օհանյանն ու Բենիկ Ագասարովը հաղթեցին, Ռոբերտ Փիլիպոսյանն ու Արսեն Դավթյանը ոչ-ոքի խաղացին։

Այսպիսով` 7 տուրից հետո Հայաստանի հավաքականը գրանցելով 5 հաղթանակ, մեկ ոչ-ոքի, մեկ պարտություն՝ Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց երկրորդ տեղն ու նվաճեց արծաթե մեդալը։