ԳլխավորԼուր

Ուսանողը սոցցանցերում պարծեցել է, թե ինչպես է խաբեությամբ ամերիկյան բուհ ընդունվել

Լիհայի համալսարան

ԱՄՆ-ն արտաքսում է 19-ամյա հնդիկ ուսանողին, որը խաբեությամբ ընդունվել է Փենսիլվանիայի Լիհայի համալսարան: Երիտասարդը որոշել է բաժանորդների հետ կիսվել իր սխեմայով, իսկ սոցցանցի մոդերատորները կապ են հաստատել բուհի հետ, գրում է IndiaToday-ը։

Դպրոցականը հասկացել է, որ չի կարող կրթաթոշակ ստանալ, ուստի կեղծել է գնահատականները, երաշխավորությունները, ձեռքբերումները և դրանք դպրոցի տնօրենի անունից կեղծ փոստով ուղարկել ուսումնական հաստատություն:

Ապա  նա հոր մահվան կեղծ վկայականն է ուղարկում ՝ լրիվ կրթաթոշակ և թռիչքների փոխհատուցում ստանալու համար։

Որոշ ժամանակ անց ուսանողը գրառում է հրապարակել Reddit-ում՝  իրեն մեղավոր ճանաչելով կեղծիքի մեջ։ Հրապարակման վերնագիրը, որը մանրամասն նկարագրում էր խարդախության սխեման, հետևյալն էր. «Ես իմ կյանքն ու կարիերան կառուցել եմ ստի վրա»:

Հունիսի 12-ին ուսանողը դատապարտվեց մեկից երեք ամիս ազատազրկման:

Նա համաձայնել է վերադառնալ Հնդկաստան, իսկ  Լիայի համալսարանը որոշել է 85 հազար դոլարի փոխհատուցում չպահանջել ։ Փաստաթղթեր գողանալու և կեղծելու մեղադրանքները հանվել են: