ԳլխավորԼուր

Վազգեն Թևանյանը` ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն

Ըմբշամարտիկ Վազգեն Թևանյան

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ազատոճային ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 12:1 հաշվով փայլուն հաղթանակ տանելով Բուլղարիայի ներկայացուցիչ Միկյայ Սալիմ Նայիմի նկատմամբ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

79 կգ քաշային ազատոճային ըմբիշ Արման Ավագյանն էլ գոտեմարտել է բրոնզե մեդալի համար, սակայն 4-7 հաշվով ցավալի պարտություն է կրել:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ՝ 61 կգ քաշայինների կիսաեզրափակչում 10։0 հաշվով առավելության հասնելով Ֆրանսիան ներկայացնող հայազգի ըմբիշ Արման Էլոյանի նկատմամբ:

74 կգ քաշային Հրայր Ալիխանյանն էլ սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել և հաղթանակի դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար: