ԳլխավորԼուր

Գագիկ Ղազարյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Սերբիայի Նով Սադ քաղաքում ընթացող ազատ ոճի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականը արդեն ունի 4 մեդալակիր։

55 կգ քաշային կարգում Գագիկ Ղազարյանը եզրափակիչում գերազանց գոտեմարտ անցկացրեց ու 9։3 հաշվով հաղթելով ռուսաստանցի Բայսանգուր Օսմաևին` նվաճեց ոսկե մեդալը։

Հայաստանի հավաքականի կազմում այսօր բրոնզե մեդալակիր է դարձել Արմեն Պապիկյանը, որը 48 կգ քաշային կարգում երրորդ տեղի համար գոտեմարտում պարտության է մատնել ռումինացի Դանիել Նեգրուին։

Բրոնզի արժանացան նաև 65 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը և 80 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը։