ԳլխավորԼուրԿրթություն

«Քիմիա»-ի անվճար պարապմունքներ՝ դիմորդների համար

Քիմիայի լաբորատորիա

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (Պոլիտեխնիկ) Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգաների ինստիտուտի Ընդհանուր քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների ամբիոնը ապրիլի 3-ից կազմակերպում է անվճար պարապմունքներ Հայաստանի բուհեր ընդունվող դիմորդների համար «Քիմիա»-ի առարկայական ծրագրով:

Պարապմունքները կանցկացնեն ամբիոնի բազմափորձ դասախոսները: Ծրագրի ղեկավարն է քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Ս. Անտոնյանը։

Անվճար պարապմունքներին մասնակցելու համար կարող եք զանգահարել +374 91 206787 հեռախոսահամարով։