Լուր

Բռնցքամարտիկ Սամվել Սիրամարգյանը՝ Եվրոպայի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Սամվել Սիրամարգյանը դժվարին մենամարտում արժանի հաղթանակ տարավ ռուսաստանցի Արսենիյ Ստոլնիկովի նկատմամբ ու դարձավ չեմպիոն։։

Մեր հավաքականի կազմում եզրափակիչում հանդես եկած ևս 4 բռնցքամարտիկներ՝ Առնո Դարչինյանը (50կգ), Տիգրան Հովսեփյանը (54 կգ), Մարտին Սահակյանը (60կգ) ու Արտյոմ Ստեփանյանը (66 կգ) բավարարվեցին արծաթե մեդալներով։

Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունում ընդհանուր հաշվով նվաճեց 3 ոսկե (Սիմոն Սիմոնյան, Համեստ Աֆրիկյան, Սամվել Սիրամարգյան), 6 արծաթե և 1 բրոնզե մեդալ։